«1993թ. Վազգեն Սարգսյանն ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար». ինձ համար մի քիչ տարօրինակ էր, չէի սպասում»
Հունվարի 23, 2025

«1993թ. Վազգեն Սարգսյանն ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար». ինձ համար մի քիչ տարօրինակ էր, չէի սպասում»

Տարիներ անց անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու հանգամանքներին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» հաղորդմանը Ս. Սարգսյանը պատմել է, որ. «1993թվականին, եթե չեմ սխալվում արդեն ապրիլի վերջերն էր կամ մայիսի սկիզբը (բնական է` այն ժամանակ ինքը (Վազգեն Սարգսյանը.-Մ.Հ.) պաշտպանության նախարարը չէր, նախագահի խորհրդականն էր` անվտանգության գծով), ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար»:

Ինձ համար մի քիչ տարօրինակ էր, չէի սպասում: Այդպես էլ ասացի: Ասացի. «Վազգե´ն, մի քիչ տարօրինակ բաներ ես ասում, գործն այստեղ է»: Երկրորդ անգամ` արդեն մայիսին, Վազգեն Մանուկյանը գնացել էր վիրահատվելու, և արդեն շատ ավելի լուրջ պայմաններ էին, երբ Վազգենը նորից ասաց: Բնականաբար, ես խորհրդակցեցի Քոչարյանի հետ, ընկերներիս հետ, և ասացին, որ միանշանակ պետք է առաջարկությունն ընդունել, որովհետև, չնայած որոշակի հաջողություններ ունեինք, գիտեք` Հայաստանի ներքաղաքական լարվածությունը անմիջապես փոխանցվում էր այնտեղ, և բոլոր տղաները չէ, որ վստահ էին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ կարողանան կռվել: Միշտ էլ դժգոհներ լինում են, միշտ էլ Մարտակերտում կռվողը ասում է, թե՝ տեսնու՞մ ես Ստեփանակերտում կռվողների զինամթերքը շատ է և այլն:

Եվ հիմնական իմ դրդապատճառը դա էր, նաև՝ իմ ընկերների: Այնուհետև՝ նաև ծանր ժամանակաշրջան ինչպես հայկական բանակի, այնպես էլ ամբողջ Ղարաբաղի համար (ադրբեջանցիների հակահարձակում, Օմարի հետգրավում և այլն)։ Եվ արդեն 1993 թվականից, երբ սկսեցինք շատ լուրջ զբաղվել կանոնավոր բանակով, զորակոչիկներով (և 1993 թվականին էր, որ առաջին անգամ զորակոչիկներով գունդը գնաց սահման) և 1994 թվականին, մայիսին զանգահարեց Գրաչովն ու մեզ հրավիրեց ադրբեջանցիների հետ Մոսկվա, այնտեղ ստորագրեցինք փաստաթուղթ` զինադադարի մասին` սկսեցինք անմիջապես ձեռնամուխ լինել բանակաշինության գործին: Վազգենը պետնախարար էր»:

Ս. Սարգսյանը ՀՀ ռազմական գերատեսչությունը գլխավորեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բանակաշինությունը թևակոխել էր իր իսկ սահմանած «երկրորդ փուլը, որը ներառում է 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ, ձեռնամուխ եղավ Ազգային բանակի ստեղծմանը» ։

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում